Մոսկովյան բանկում պատանդներ վերցրած հանցագործը հայտարարել է, որ շենքն ականապատված է

23:57 • 18.05.16

Այսօր Մոսկվայի վարկային բանկում պատանդներ վերցրած զինված տղամարդը հայտարարել է, որ բանկի շենքը ականապատված է, հաղորդում է RIA Novosti-ին:

 

Շենքի մոտ է ժամանել սակրավորների մի խումբ:


Այս պահին հայտնի է մեկ պատանդի մասին, ով շարունակում է մնալ բանկի շենքում: Պատանդը բանկի գանձապահն է:


Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 6 պատանդների մասին, որոնցից 5-ին ոստիկանությանը հաջողվել էր ազատ արձակել:

Մոսկովյան բանկում պատանդներ վերցրած հանցագործը հայտարարել է, որ շենքն ականապատված է