Նյու Յորքի ոստիկանությունը բուլդոզերով տասնյակ առգրավված մոտոցիկլետներ է ոչնչացրել (տեսանյութ)
Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքը Facebook սոցկայքում հրապարակել է տեսանյութ, որում երևում է` ինչպես են ոչնչացվում մի քանի տասնյակ մոտոցիկլետներ, որոնց տերերը տեղաշարժվել են երկրի խոշորագույն քաղաքի փողոցներով լուրջ խախտումներ թույլ տալով, հայտնում է Fox News-ը:
Ոստիկան Ուիլյամ Բրատոնը պատմել է, որ այս տարի առգրավվել է մոտ 700 միավոր մոտոտեխնիկա, վարորդներից շատերը չեն ունեցել վարորդական իրավունք և երթևեկել են առանց սաղավարտների:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն դեռևս ապրիլին հայտարարել էր, որ քաղաքը որոշում է կայացրել ոչնչացնել տեխնիկան ուղիղ եթերում, որպեսզի վերջ դնի այս հարցին:










