Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և ձեռքի հակատանկային նռնականետ. ԼՂՀ ՊԲ

08:37 • 18.05.16

 

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
 

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
 

Միայն հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ  (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ  (2 արկ):
 

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և ձեռքի հակատանկային նռնականետ. ԼՂՀ ՊԲ