Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Լեհաստանում մայիսի 17-ին մեկնարկել են ՆԱՏՕ-ի Brilliant Jump զորավարժությունները: Այդ մասին հայտնում է Լեհական ռադիոն:
Երկրի արևմուտքում 10-օրյա զորավարժություններին կմասնակցի Լեհաստանից, Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից 1.500 զինվորական:
Զորավարժությունների շրջանակներում զինվորականների հետ իսպանական Վալենսիայից Լեհաստան կտեղափոխվեն զինամթերք և հրամանատարական կառույցներ:
Դա կլինի 2016 թվականին գերարագ արձագանքման ուժերի առաջին զորավարժությունը: ՆԱՏՕ-ն ցանկանում է փորձարկել արագ արձագանքման պլանը՝ Լեհաստանին և բալթյան երկրներին օգնություն տրամադրելու անհրաժեշտության դեպքում:










