Ոստիկանությունն ազատ է արձակել Մոսկվայի բանկերից մեկում գտնվող 5 պատանդի
Մոսկվայի ոստիկանությունն ազատել է Մոսկվայի վարկային բանկում պատանդ վերցված հինգ մարդու: Այս պահին պատանդների թվում կարող են լինել 2-3 մարդ, հաղորդում է RIA Novosti-ին:
Դեպքի վայր տանող ճանապարհներն արգելափակված են, տեղում են նաև շտապօգնության և հրշեջ մեքենաներ: Իրավապահ մարմինները սպասում են հանցագործի հետ բանակցությունների արդյունքներին:
Հիշեցնենք, քիչ առաջ Մոսկվայի վարկային բանկում տղամարդը պատանդ էր վերցրել վեց մարդու, որոնց թվում բանկի երկու աշխատակիցներ են և չորս հաճախորդներ:










