ՀՀ Նախագահը նոր դեսպաններ է նշանակել

12:53 • 18.05.16

 


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական պաշտոններից ազատման և նոր նշանակումների մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել։


Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
 

Մասնավորապես, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):
 

Մեկ այլ հրամանագրով Սարգիս Ղազարյանն ազատվել է Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:


Համապատասխան հրամանագրերով Վիկտորիա Բաղդասարյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ),  իսկ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, համատեղության կարգով, նշանակվել  է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):

 

 

ՀՀ Նախագահը նոր դեսպաններ է նշանակել