Հրդեհ Շնող գյուղում. բացի ննջասենյակից, տունն ամբողջությամբ այրվել է

09:28 • 18.05.16

 

Մայիսի 18-ին՝ ժամը 03։48-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շնող գյուղի տներից մեկում. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։


Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:00-ին, մարվել՝ 08:02-ին: Տունն ամբողջությամբ (100 քմ) այրվել է (բացի ննջասենյակից՝ 30 քմ):

Հրդեհ Շնող գյուղում. բացի ննջասենյակից, տունն ամբողջությամբ այրվել է