ԱՄՆ ցամաքային զորքերը բացահայտ նույնասեռական է գլխավորել

12:48 • 18.05.16

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը միաձայն հաստատել է Էրիկ Ֆենինգին ցամաքային զորքերի ղեկավարի պաշտոնին։ Այդկերպ նա դարձել է առաջին բացահայտ միասեռականը, որը գլխավորում է Միացյալ Նահանգների զորքերի ստորաբաժանումներից մեկը, հայտնում է Reuters-ը:

 

Ֆենինգը նախկինում եղել է ռազմաօդային ուժերի ղեկավարի տեղակալն ու Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերի շտաբի ղեկավարը:

 

Բացի այդ, Ֆենինգը եղել է Gay & Lesbian Victory Fund կազմակերպության ղեկավարության կազմում, որի նպատակն է իշխանության մարմիններում բացահայտ նույնասեռականների թվի ավելացումը։

 

2011 թվականին Օբամայի վարչակազմը պաշտոնապես վերացրել է «մի՛ հարցրու, մի՛ ասա» քաղաքականությունը, որն արգելում էր ԱՄՆ բանակում բացահայտ գեյերի և լեսբիների ծառայությունը:

ԱՄՆ ցամաքային զորքերը բացահայտ նույնասեռական է գլխավորել