Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել խոսել Կիմ Չեն Ընի հետ ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել խոսել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ` ընտրություններում հաղթանակի դեպքում, գրում է Reuters-ը:
Միլիարդատերը հայտնել է, որ իր համար դա խնդիր չէր լինի: Թրամփը հայտարարել է նաև, որ միևնույն ժամանակ ճնշում կգործադրեր Չինաստանի վրա, քանի որ Վաշինգտոնն էական տնտեսական ազդեցություն ունի Պեկինի վրա, որն աջակցում է Փհենյանին:
Բացի այդ, Թրամփը պատմել է, որ հավանություն չի տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններին Ուկրաինայի արևելքում:










