EgyptAir ավիաընկերությունը հաստատել է կործանված A320 օդանավի բեկորների հայտնաբերումը

22:00 • 19.05.16

EgyptAir եգիպտական ավիաընկերության փոխնախագահ Ահմեդ Ադելը հաստատել է, որ Միջերկրական ծովում հայտնաբերված ինքնաթիռի բեկորները պատկանում են այսօր առավոտյան ռադարների տեսադաշտից անհետացած A320 ինքնաթիռին:

 

Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը` նշվում է, որ հայտնաբերվել է ինքնաթիռը  66 ուղևորների հետ միասին:


Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ ռադարների էկրաններից անհետանալու վայրից 50 մղոն հեռավորությամբ լողացող օբյեկտներ են հայտնաբերվել:


Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:


Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: 

 

EgyptAir ավիաընկերությունը հաստատել է կործանված A320 օդանավի բեկորների հայտնաբերումը