Միչիգանի Սենատը հաստատել է Ցեղասպանության մասին կրթական ծրագրի ներմուծումը դպրոցներում

19:11 • 19.05.16

ԱՄՆ Միչիգան նահանգում երեխաները շուտով  կուսուցանեն Հոլոքոստի և 1915-ի Հայոց ցեղասպանության մասին` ըստ նահանգի Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընդունած նոր օրինագծի: 

 

Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ին, Սենատի հաստատմանն օրինագիծը ներկայացրել էր նահանգի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Քլինթ Կեստոն: Չորեքշաբթի ընդունված օրինագծի համաձայն` նահանգապետ Ռիկ Սնայդերը պետք է 15 հոգուց բաղկացած հանձնաժողով ձևավորի ցեղասպանության կրթության կազմակերպման համար:



Նշվում է, որ դպրոցական ծրագրում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ կանցկացվեն 8-12-րդ դասարանի երեխանների համար:


Ըստ օրինագծի` դասընթացները տեղեկություն կներկայացնեն նաև Դարֆուրի, Ռուանդայի, Կամբոջայի, Բոսնիայի կոտորածների մասին:

 

Միչիգանի Սենատը հաստատել է Ցեղասպանության մասին կրթական ծրագրի ներմուծումը դպրոցներում