Աֆղանստանի նահանգներից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 3 մարդ

21:33 • 19.05.16

Ամենաքիչը 9-ը մարդ է զոհվել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բալգան նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

 

Սինհուա գործակալության հաղորդմամբ՝ ճանապարհի մոտ տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով վիրավորել է 3 մարդ: Ոստիկանության տվյալներով՝ բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են եղել:


Ներկա պահին տարածքում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

 

Նշենք, որ վերջին ժամանակներս Աֆղանստանում իրավիճակը բավականին վատթարացել է: Երկրի տարածքում զգալի կերպով աճել է «Իսլամական պետության» ազդեցությունը:

 

 

 

Աֆղանստանի նահանգներից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 3 մարդ