Կրակոցներ Ալավերդիում. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր. shamshyan.com

10:11 • 19.05.16

Մայիսի 19-ին կրակոցներ  են հնչել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին Ալավերդի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակով շտապօգնության հերթապահ խումբը հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը հիվանդանոց տեղափոխված քաղաքացին, ով հրազենային վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկ 22/10 շենքի բակից: Նա Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդվարդ Պողոսյանն է: Վերջինիս տեղափոխել են Երևան:

 

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նաև հրազենային վնասվածքներից մահացած տղամարդու դի: Պարզվել է, որ նա Ալավերդի քաղաքի բնակիչ, 41-ամյա Վարդան Ավագյանն էր: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված պարկուճներ:
 

Շարունակությունը՝ այստեղ։


 

Կրակոցներ Ալավերդիում. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր. shamshyan.com