Տարհանվել են Ամերիկյան համալսարանի ուսանողները. սուր հոտ է զգացվել

22:38 • 19.05.16

Մայիսի 19-ին` ժամը 17.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Ամերիկյան համալսարանի գրադարանում սուր հոտ է զգացվում, ուսանողները տարահանված են. անհրաժեշտ է օգնություն (շտապօգնության կարիք չկա):  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և օրվա հերթապահ քիմիկ-հետախույզ Ա. Ջալաթյանը:


Դեպքի վայրում է գտնվել Բնակչության պաշտպանության աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային քիմիական-կենսաբանական իրավիճակների մոնիթորինգի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Բագեյանը:


Գազաանալզատոր սարքի միջոցով իրականացվել է օդի բաղադրության ստուգում, որի արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:
 

Տարհանվել են Ամերիկյան համալսարանի ուսանողները. սուր հոտ է զգացվել