Պայթյուն Բաղդադում. 2 ոստիկան սպանվել է, 3-ը` վիրավորվել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ոստիկանական պահակախմբի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 ոստիկան է սպանվել, 3-ը `վիրավորվել, տեղեկացնում է iraqinews.com-ը, հղում անելով երկրի ներքին գործերի նախարարության իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի փոխանցմամբ դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժեր և շրջափակել տարածքը: Շտապօգնությունը վիրավորներին տեղափոխել է մոտական հիվանդանոցներ:










