Շոտլանդիայի եկեղեցին երեխաներին կարող է մկրտել Skype-ի միջոցով

10:19 • 19.05.16

Շոտլանդիայի եկեղեցին հավատացյալների ակտիվության նվազման դեմ պայքարի շրջանակում կարող է թույլ տալ մկրտության և հաղորդության արարողություններն իրականացնել առցանց ռեժիմով, մասնավորապես՝ Skype-ի միջոցով:
 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, տվյալ հարցը քննարկվելու է եկող շաբաթ` Էդինբուրգում եկեղեցու ներկայացուցիչների ամենամյա հավաքի շրջանակում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նման նորարարության կիրառման օգտին բերվում են փաստարկներ այն մասին, որ վերջին շրջանում նկատվել է հավատացյալների թվի զգալի նվազում։ Նշվում է նաև, որ հավատացյալներից շատերը հեռու են ապրում եկեղեցիներից: Մինչդեռ համացանցի միջոցով անցկացվող արարողակարգերը կօգնեն հավատացյալներին չկտրվել եկեղեցուց:

 

«Սա շատ առաջադեմ գաղափար է ու ցույց է տալիս, որ եկեղեցին քայլում է  ժամանակին համընթաց»,-ասել է հոգևորական Նորման Սմիթը:

 

 

Շոտլանդիայի եկեղեցին երեխաներին կարող է մկրտել Skype-ի միջոցով