Հայ-ադրբեջանական պետական սահմանի ուղղությամբ ադրբեջանական կողմը անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել

11:10 • 19.05.16

 

 


Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Նախորդ օրերի համեմատությամբ` օպերատիվ իրավիճակը պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով համեմատաբար հանգիստ է եղել:


ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

Հայ-ադրբեջանական պետական սահմանի ուղղությամբ ադրբեջանական կողմը անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել