Դևիդ Քեմերոն անունով բրիտանացին փորձում է փրկել 7-ամյա Բարաք Օբամայի կյանքը

12:46 • 19.05.16

Էդինբուրգի արվարձաններից մեկում բնակվող մի տղամարդ, ով կրում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի անուն-ազգանունը, մանկական բարեգործական միության հետ համագործակցության շրջանակում պարտավորվել է վճարել 7-ամյա Բարաք Օբամայի բուժման ծախսերը:



Ինչպես նշում է Al Arabiya-ն, Քենիայում բնակվող փոքրիկ Բարաք Օբաման լույս աշխարհ է եկել իր անվանակցի` ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահի երդմնակալության արարողությունից 2 շաբաթ հետո:



Հայտնի է, որ հոգևորական Դևիդ Քեմերոնն ամսական մոտ 40 դոլար կվճարի Բարաքի բուժման համար:

 

Դևիդ Քեմերոն անունով բրիտանացին փորձում է փրկել 7-ամյա Բարաք Օբամայի կյանքը