Կանադայի վարչապետը խնդրել է հասկանալ ու ներել իրեն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդել կին պատգամավորին պատահմամբ արմունկով հարվածելու համար և խնդրել է կանադացիներին հասկանալ ու ներել իրեն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Դա իմ սխալն է, ես ինձ անպատշաճ եմ պահել: Ես գիտակցում եմ, որ ամբողջովին պատասխանատու եմ տեղի ունեցածի համար և խնդրում եմ կանադացիներին ներել ու հասկանալ ինձ»,-հայտարարել է Թյուդոն:
Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ պատրաստ է քավել իր մեղքը և ընդունել ցանկացած պատիժ, որը կսահմանի միջադեպի հետաքննության հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ քաշքշուկը տեղի է ունեցել կանադական խորհրդարանի ստորին պալատում: 44-ամյա Թրյուդոն քաշքշուկի ընթացքում պատահաբար հարվածել է կին խորհրդարանականներից մեկին, ինչից հետո վեճի է բռնվել ընդդիմության առաջնորդի հետ:










