Եգիպտոսն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները երկրի բոլոր օդանավակայաններում

13:18 • 19.05.16

Եգիպտոսի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները երկրի բոլոր օդանավակայաններում: Այդ մասին հայտնել է News24 լրատվական պորտալը՝ վկայակոչելով անվտանգության մարմիններում աղբյուրներին:

 

Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:

 

Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրն էլ AFP-ին հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում։

Եգիպտոսն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները երկրի բոլոր օդանավակայաններում