EgyptAir-ի անհետացած ինքնաթիռի ուղևորների հարազատները ժամանում են Կահիրեի օդանավակայան (լուսանկարներ)
EgyptAir ավիաընկերության անհետացած ինքնաթիռի ուղևորների հարազատները, ստանալով բոթը, ժամանում են Կահիրեի միջազգային օդանավակայան և նորությունների սպասում։ Բրիտանական The Daily Mail-ը լուսանկարներ է հրապարակել Կահիրեի օդանավակայանից:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:
Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրն էլ AFP-ին հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում։



















