ԱՄԷ-ում դատարանը որոշել է արտաքսել կնոջը` ամուսնու բջջային նամակագրությունը կարդալու համար

00:17 • 19.05.16

Արաբական Միացյալ Էմիրություններում դատարանը որոշում է կայացրել երկրից արտաքսել կնոջը, ով մեղավոր է ճանաչվել ամուսնու անձնական կյանքի իրավունքը խախտելու համար:

 

Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարանը կնոջը տուգանել է 40 000 դոլարով: ԶԼՄ-ների հաղորդմամբ` կինը, կասկածելով ամուսնուն դավաճանության մեջ, հետևել է նրա բջջային հեռախոսի նամակագրությանը և պատճենել է հեռախոսում առկա լուսանկարները:


Ամուսինը, իմանալով կնոջ քայլերի մասին, տեղի իշխանություններին բողոք է ներկայացրել կնոջ դեմ: Կնոջը պատասխանատվության են ենթարկել կիբերհանցագործության մասին օրենքը խախտելու համար, որը կոչված է պաշտպանելու երկրի քաղաքացիների անձնական կյանքը:
Նշվում է, որ կինը ԱՄԷ-ի քաղաքացի չէ:

 

ԱՄԷ-ում դատարանը որոշել է արտաքսել կնոջը` ամուսնու բջջային նամակագրությունը կարդալու համար