Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ. քննարկվել են ԻՊ-ին և Սիրիային առնչվող հարցեր

10:05 • 19.05.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են իրադրությունը Սիրիայում և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը։


«Առաջնորդները քննարկել են իրադրությունը Սիրիայում, համաձայնել, որ պետք է շտապ քայլեր ձեռնարկել ԻՊ-ի ոչնչացման, ինչպես նաև Թուրքիայում, Եվրոպայում և դրա սահմաններից դուրս ԻՊ-ի կողմից իրականացվող ահաբեկչությունները կանխելու համար»,-ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

 

Օբաման կարևորել է Սիրիայում հրադադարի պահպանման հարցում միջազգային համագործակցության ու երկրում քաղաքական իշխանափոխության բանակցություններին աջակցությունը։

 

«Առաջնորդները քննարկել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հնարավորությունների խորացումը՝ ներառյալ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ։ Այդ առումով Օբաման վերահաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Թուրքիայի անվտանգությանը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի»,- ասվում է հաղորդագրությունում։

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ. քննարկվել են ԻՊ-ին և Սիրիային առնչվող հարցեր