Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ
Հայաստանում մայիսի 20-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:










