Ֆլորիդայի բնակիչը վաճառել է այն ատրճանակը, որից գնդակահարել է դեռահասին

02:13 • 19.05.16

Ֆլորիդայի բնակիչ Ջորջ Ցիմմերմանն աճուրդում ավելի քան 120 հազար դոլարով վաճառել է այն ատրճանակը, որից 4 տարի առաջ գնդակահարել է աֆրոամերիկացի դեռահասին. հաղորդում է TMZ-ն:

 

Ցիմմերմանի հայտարարած աճուրդը մի քանի անգամ հետաձգել են կեղծ հայտերի առատության պատճառով:

 

Հիշեցնենք, որ Ցիմմերմանը կամավոր սկզբունքով իր քաղաքի փողոցների ստուգման ժամանակ՝ 2012թ-ի փետրվարին,  գնդակահարել էր 17-ամյա անզեն սևամորթ դեռահաս Թրեյվոն Մարտինին:

 

Այդ գործը մեծ աղմուկ էր բարձրացրել ԱՄՆ-ում: Ցիմմերմանն իր 9 մմ կալիբրի Kel-Tec PF-9 հրացանը վաճառքի է հանել: Նա այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ զենքը ետ է ստացել ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության կողմից: 

 

Ֆլորիդայի բնակիչը վաճառել է այն ատրճանակը, որից գնդակահարել է դեռահասին