Գերմանական ոստիկանությունը նախազգուշացնում է «Եվրո-2016»-ի ժամանակ ահաբեկչությունների վտանգի մասին

09:03 • 19.05.16

Քրեական գործերով Գերմանիայի դաշնային գերատեսչությունը նախազգուշացնում է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ հնարավոր ահաբեկչությունների մասին: Խաղերը մեկնարկում են հունիսի 10-ին Ֆրանսիայում, գրում է Bild-ը:

 

Փորձագետների կարծիքով՝ սպառնալիքի տակ կարող են հայտնվել նաև առանձին թիմեր:

 

«Հաջող հարձակումը հավաքականի վրա, որը ներկայացնում է «խաչակիրների ազգը», որոնց պատկանում է նաև Գերմանիան, կարող էր խորհրդանշական նշանակություն ունենալ»,-ասվում է գերատեսչության փաստաթղթում:
 

Պոտենցիալ սպառնալիք կարող է գալ ինչպես փոքր ահաբեկչական խմբերից, այնպես էլ միայնակ գործող ծայրահեղականներից: 

Գերմանական ոստիկանությունը նախազգուշացնում է «Եվրո-2016»-ի ժամանակ ահաբեկչությունների վտանգի մասին