Գերմանիայի բնակիչների ավելի քան 95 տոկոսը համաձայն է ընդունել փախստականներին. հարցում
Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի բնակիչներն աշխարհում ամենաբարյացակամն են փախստականների հանդեպ, վկայում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության անցկացրած հարցումը, գրում է РИА Новости-ն:
Կազմակերպության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Գերմանիայում հարցմանը մասնակցածների մոտ 96 տոկոսը, Մեծ Բրիտանիայում՝ 87 ոկոսը հայտնել են, որ պատրաստ են փախստականներին ընդունել իրենց տանը:
Չինաստանում հարցմանը մասնակցածների 86 տոկոսն է համաձայն, որ կառավարությունը պետք է ավելի շատ օգնի փախստականներին:
Ընդհանուր առմամբ, աշխարհում իր քաղաքում, թաղամասում կամ տանը պատրաստ է փախստականներին ընդունել հարցմանը մասնակցածների ավելի քան 80 տոկոսը, 17 տոկոսը կարծում է, որ իրենց երկրներն ընդհանրապես չպետք է ընդունեն փախստականներին:
Հարցումն անցկացվել է 27 երկրներում՝ 27.000 մարդկանց շրջանում։










