Հունաստանում գտնվող ներգաղթյալները հերթական անգամ փորձել են հատել Մակեդոնիայի սահմանը (տեսանյութ)

09:28 • 19.05.16

Հունաստանի ոստիկանները ստիպված են եղել զսպել ամբոխի հարձակումը. Իդոմենի բնակավայրի շրջանում գտնվող փախստականային ճամբարում ներգաղթյալները փորձել են ճեղքել շրջափակումը, որպեսզի հատեն Մակեդոնիայի սահմանը, գրում է Вести-ն:

 

Ներգաղթյալներն իրավապահների վրա քարեր են նետել: Իրավիճակը հսկողության տակ վերցնելու համար ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ է կիրառել:

 

Ընդհանուր առմամբ, բախումներին մասնակցել է մոտ 200 մարդ: Իսկ ընդհանուր, տեղի ԶԼՄ-ների համաձայն, վրանային ճամբարում ապրում է մինչև 10.000 ներգաղթյալ:


 

Հունաստանում գտնվող ներգաղթյալները հերթական անգամ փորձել են հատել Մակեդոնիայի սահմանը (տեսանյութ)