Հնդիկ մուրացկանը մի քանի բանկային հաշիվներ ունի և վարկով գումար է տալիս տեղացիներին

22:58 • 19.05.16

Oddity central-ն անդրադարձել է երիտասարդ հնդիկ մուրացիկին, ով իրականում ավելի հարուստ է, քան երկրի միջին խավի բնակչության մեծ մասը:

 

Պապու Կումարը հաջողացրել է փոքրիկ կարողություն դիզել Բիհար նահանգի Պատնա քաղաքի փողոցներում  8 տարի մուրացկանություն անելու արդյունքում: Ըստ աղբյուրի հաղորդման` Կումարը 500 000 ռուպի  ($7,500) ունի, որը պահվում է 4 տարբեր բանկային հաշվեհամարներում, ինչպես նաև 1.25 կրոր ռուպի ($185,000) արժողությամբ սեփականություն ունի:


Նա նաև վարկային հիմունքով գումար է տալիս տեղի գործարարներին և գումար է աշխատում տոկոսներ ստանալով բիզնեսից: 33-ամյա տղամարդը դեռ միտք չունի հրաժարվել մուրացկանությունից:


Հնդիկ մուրացկանը մի քանի բանկային հաշիվներ ունի և վարկով գումար է տալիս տեղացիներին