«Իսլամական պետությունն» իր հարձակումների ընթացքում 20 անգամ քիմիական զենք է կիրառել. միջազգային կոալիցիայի խոսնակ

03:26 • 19.05.16

«Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը հարձակումների ընթացքում 20 անգամ քիմիական զենք է կիրառել, գրում է iraqinews.com-ը՝ հղում անելով միջազգային կոալիցիայի խոսնակ Սթիվ Ուորենը:

Պարբերականի փոխանցմամբ, Ուորենը հայտարարել է նաև, որ միջազգային կոալիցիան Իրաքում ունի 6000 խորհրդատու`հիմնականում ամերիկացիներ: Սիրիայում կա 300 խորհրդատու, որոնց աշխատանքն է համախմբել Սիրիայում կռվող խմբերին և սովորեցնել նրանց կռվել կազմակերպված կարգով:

«Իսլամական պետությունն» իր հարձակումների ընթացքում 20 անգամ քիմիական զենք է կիրառել. միջազգային կոալիցիայի խոսնակ