Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ-ի հատուկ նշանակության ուժերի «Кобальт-2016» զորավարժությունները
Հայաստանում մայիսի 24-26-ին կանցկացվեն ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները։ Այդ մասին հաղորդվում է ՀԱՊԿ պաշտոնական կայքում:
«2016 թվականի մայիսի 24-26-ին Հայաստանի Հանրապետությունում կկայանա ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի մեջ մտնող ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի մարմինների ստորաբաժանումների «Кобальт-2016» մարտավարական համատեղ զորավարժությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Հայաստանի պաշտպանության նախարարության «Բաղրամյան» ուսումնական կենտրոնի բազայում, ընթացքին կհետևի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների ժամանակ կմշակվեն ահաբեկչական խմբավորումների գործունեության, զենքի, պայթուցիկ սարքերի և թմրանյութերի անօրինական շրջանառության կանխման ուղղությամբ համատեղ գործողություններ, կկատարելագործվի անձնակազմի օպերատիվ-մարտական պատրաստությունը խնդիրների կատարման ժամանակ: Զորավարժություններին կմասնակցեն մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ:










