Դեսպանությունը հսկում է իրավիճակը Լվովում, ամեն մանրուքից տեղյակ է. փոխդեսպան
Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը հետևում է Լվով քաղաքում ադրբեջանցիների ու հայերի միջև վերջին միջադեպերի առիթով ծագած իրավիճակին:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Ուկրաինայում Հայաստանի փոխդեսպան Հայկ Հակոբյանը:
«Դեսպանությունը հսկում է իրավիճակը և ամեն մանրուքից տեղյակ է»,-ասաց նա։
Այլ` ավելի լայն մեկնաբանության համար փոխդեսպանն առաջարկեց դիմել դեսպան Անդրանիկ Մանուկյանին, ով, սակայն, չպատասխանեց հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ-ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել էին ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելով Հայաստանի հավաքականի անդամների վրա, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը։ Ավելին` ադրբեջանցիները նույնիսկ ֆեդերացիայի նախագահին էին փորձել հարվածել մահակներով:
Դրանից հետո՝ մայիսի 16-ին հայերի և ադրբեջանցների միջև տեղի էր ունեցած բախում:
Որոշ, դեռ վերջնականապես չճշտված տեղեկությունների համաձայն, երեկ ողջ գիշեր «ռազբորկաներ» են տեղի ունեցել, ինչի անգամ խառնվել են քրեական հեղինակություններ երկու կողմերից:










