Հարավային Օսիայում վթարի է ենթարկվել ռուս զինծառայողների տեղափոխող ավտոբուսը. կա 6 զոհ
Հարավային Օսիայում վթարի է ենթարկվել ռուս զինծառայողների տեղափոխող ավտոբուսը: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 6 սպա, ևս 16-ը ստացել են վնասվածքներ, գրում է meduza.io-ն:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ վթարի պատճառը դարձել է արգելակների անսարքությունը:
Հաղորդվում է, որ «ПАЗ» ավտոբուսը, որը երթևեկել է Ցխինվալ-Լենինգոր ճանապարհով, շուռ է եկել ավտոճանապարհի Գորետ գյուղի մոտակայքում: Նշվում է, որ այն ընկել է անդունդը:
Ռուսաստանի «Չկալովսկի» օդանավակայանից մեկնում է ռազմական բժիշկներով ինքնաթիռը՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:










