Բերման է ենթարկվել 36-ամյա քաղաքացի, որը կասկածվում է իրեն վստահված անասնագոմից 38 գառ, 13 ոչխար, 1 այծ գողանալու մեջ
Մայիսի 17-ին՝ ժամը 18։10-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գեղամ Մ.-ին, ով կասկածվում է իրեն վստահված անասնագոմից մոտ երեք տասնյակ անասնագլխաքանակ գողանալու մեջ. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Այսպես. ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Գեղամ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ 2015 թ. գարնանը 1974 թ. ծնված Վաչագան Ա.-ին պատկանող, իրեն վստահված անասնագոմից գողացել է 38 գառ, 13 գլուխ ոչխար և 1 գլուխ այծ` պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:










