Կրակոցներ Ալավերդիում. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր (լուսանկարներ)

10:47 • 19.05.16

Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում մայիսի 19-ին, ժամը 4.30-ին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն:
 

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
 

Նույն օրը, ժամը 4.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22 շենքի բակում հայտնաբերել է 1975 թ. ծնված Վարդան Ավագյանի դիակը:
 

Ըստ բժշկի տեղեկանքի` Էդուարդ Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:  Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
 

Shamshyan.com կայքը լուսանկարներ է հրապարակել և նշել, որ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված պարկուճներ։ Հիվանդանոց տեղափոխված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է։

 

Կրակոցներ Ալավերդիում. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր (լուսանկարներ)