Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչը սահմանված կարգով անցկացնելու որոշումը

11:55 • 19.05.16

 

ՀՀ կառավարությունը հաստատեց 2016 թվականի մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ-ում ամառային զորակոչը սահմանված կարգով անցկացնելու որոշումը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ որոշմամբ կարգավորվում են ամառային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ վարչատարածքային միավորներում ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:


2016 թվականի ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծվել է հանրապետական զորակոչային հանձնաժողով, մարզային զորակոչային հանձնաժողովներ և հաստատվել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը:

Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչը սահմանված կարգով անցկացնելու որոշումը