Սիրիական բանակը Դեր Զորից հետ է շպրտել «Իսլամական պետությանը»` հասնելով մինչև հայկական գերեզմանատուն

22:20 • 20.05.16

Սիրիական բանակը Դեր Զոր քաղաքից արևմուտք, գրավելով Պանորամա անցակետը, հետ է շպրտել «Իսլամական պետությանը»` հասնելով մինչև հայկական գերեզմանատուն, տեղեկացնում է farsnews.com-ը:



Լրատվական գործակալության փոխանցմամբ Սիրիայի զինված ուժերը մարդկային և զինտեխնիկայի ծանր կորուստներ են պատճառել ահաբեկչական խմբավորմանը և հայկական գերեզմանատուն հասել հինգշաբթի գիշերը:

 

Բանակի առաջխաղացմանը նպաստել է նաև օդուժի իրականացրած ավիահարվածները:

Սիրիական բանակը Դեր Զորից հետ է շպրտել «Իսլամական պետությանը»` հասնելով մինչև հայկական գերեզմանատուն