ԵԱՏՄ-ում մշակում են նավթի ընդհանուր շուկայի ստեղծման կոնցեպտը. Բելառուսի վարչապետ

16:20 • 20.05.16

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունները պատրաստ են անդամ երկրների ղեկավարների հաստատմանն առաջարկել նավթի ընդհանուր շուկայի ձևավորման կոնցեպտը: Այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, գրում է РИА Новости-ն:

 

«Մի քանի րոպե առաջ մենք ավարտեցինք, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի շրջանակներում նավթի գնագոյացման հարցով նեղ ձևաչափով նիստը, և մենք հուսով ենք, որ գտել ենք ընդհանուր մոտեցումներ կողմերի համար ընդունելի կետերը վերջնականապես ձևակերպելու համար, որպեսզի պետությունների ղեկավարներին հաղորդվի այդ կոնցեպտի պատրաստ լինելու մասին»,- հայտարարել է Կոբյակովը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում։

ԵԱՏՄ-ում մշակում են նավթի ընդհանուր շուկայի ստեղծման կոնցեպտը. Բելառուսի վարչապետ