Նիգերիայի զինվորականները ևս մի աշակերտուհու են ազատել «Բոկո Հարամ» խմբավորման գերությունից

08:36 • 20.05.16

Նիգերիայի զինվորականները հայտնել են մի աշակերտուհու ազատ արձակման մասին, ով գերեվարվել էր «Բոկո Հարամ» խմբավորման կողմից 2 տարի առաջ, հայտնում է Reuters գործակալությունը:

 

2014թ. ապրիլին ահաբեկչական խմբավորման գրոհայինները Բորնո նահանգում առևանգել էին ավելի քան 270 նիգերացի աշակերտուհիների:
 

Խմբավորման ղեկավարն առաջարկել էր փոխանակել աղջիկներին ձերբակալված գրոհայինների հետ, սակայն երկրի կառավարությունը հրաժարվել էր: 276 առևանգված աղջիկներից 57-ն ազատ էին արձակվել, 219-ը մինչև վերջին պահը համարվում էին անհետ կորած:

 

Նոր հայտնաբերված աղջիկը գերության մեջ է գտնվել 97 կանանց և աղջիկների հետ միասին, որոնց հաջողվել է ազատել ուժայինների կողմից իրականացված գործողությունների արդյունքում:

 

Նիգերիայի զինվորականները ևս մի աշակերտուհու են ազատել «Բոկո Հարամ» խմբավորման գերությունից