Կանադան ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով Իրաք է ուղարկել ուղղաթիռներ և ռազմական հրահանգիչներ

13:29 • 20.05.16

Կանադան ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի շրջանակում ընդլայնել է իր մասնակցությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այդ մասին ասված է Կանադայի պաշտպանության նախարարի հայտարարությունում, հայտնում է ТАСС-ը:

 

Երկիրն ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով Իրաք է ուղարկել ուղղաթիռներ և ռազմական հրահանգիչներ։ Այդկերպ կանադացի զինվորականների թիվը, ներառյալ՝ հրահանգիչների, Իրաքում հասել է 830-ի:

 

Ուղարկված ուղղաթիռները, ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, կօգտագործվեն կոալիցիայի զինծառայողներին տեղափոխելու, անհրաժեշտ բեռները հասցնելու, ինչպես նաև բժշկական նպատակներով:

 

 



 

Կանադան ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով Իրաք է ուղարկել ուղղաթիռներ և ռազմական հրահանգիչներ