Հիլարի Քլինթոնը բացատրել է` ինչու Թրամփը չի համապատասխանում ԱՄՆ նախագահի պաշտոնին
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի պահելաձևը և սադրիչ հայտարարությունները խոսում են այն մասին, որ նա պատրաստ չէ կատարել պետության ղեկավարի պարտականությունները և գրեթե ինքնակամ դարձել է «ահաբեկիչներ ներգրավող»։ Այդ մասին CNN-ի եթերում հայտարարել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով նույնպես ԱՄՆ նախագահի թեկնածու է՝ Դեմոկրատական կուսակցությունից։
«Ես գիտեմ` որքան դժվար է նախագահի աշխատանքը: Այն հետևողականություն, ուժ և գիտելիքներ է պահանջում: Ես եկել եմ այն եզրահանգման, որ Թրամփը չի համապատասխանում ԱՄՆ նախագահի պաշտոնին»,- ասել է Քլինթոնը:
Նա նշել է, որ միլիարդատիրոջը դատում է իր պահելաձևով և հայտարարություններով։
«Երբ մարդն առաջադրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում, ապա նրան լսում և հետևում է ամբողջ աշխարհը: Եթե նման մարդն ասում է, որ կմեկուսացնի բոլոր մուսուլմաններին, ապա նա իր դեմ է տրամադրում ամբողջ մուսուլմանական աշխարհին և ազդանշան է տալիս ահաբեկիչներին»,- ասել է Քլինթոնը:










