Շանհայում «Դիսնեյլենդ»-ի բացման օրն այցելուների թիվը կարող է սահմանափակվել
Շանհայում «Դիսնեյլենդ» թեմատիկ այգու բացման օրը՝ հունիսի 16-ին, այգու տնօրինությունը կարող է սահմանափակել այցելուների թիվը, հայտնում է China News Service գործակալությունը:
Հունվարի սկզբին Walt Disney ընկերությունը հայտնել էր, որ Շանհայում թեմատիկ զբոսայգին, որի կառուցումը սկսվել է 2011 թվականին, կբացվի հունիսի 16-ին:
Բացման արարողության տոմսերի վաճառքը մեկնարկել է մարտի 28-ին, դրանք բոլորը գնվել են 20 րոպեի ընթացքում:
Ինչպես հայտնում է գործակալությունը, թեստային ռեժիմով սահմանված 23 օրվա ընթացքում զբոսայգի է այցելել 960 հազար այցելու: Զբոսայգու տարածքում և դրա շուրջը տեղադրված է 2,8 հազար սենսոր, որոնք օգնում են իմանալ այցելուների թիվը և անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:
Ընդ որում՝ գործակալությունը չի հայտնում, թե բացման օրը որքան այցելու կկարողանա այցելել զբոսայգի և ինչ անել այն մարդկանց հետ, ովքեր տոմս ունեն, սակայն, հավանաբար, չեն կարողանա այցելել՝ սահմանափակումների ներմուծման դեպքում:










