EgyptAir ավիաընկերությունը սոցցանցերում փոխել է իր լոգոտիպի գույնը՝ դարձնելով սև

12:56 • 20.05.16

Եգիպտոսի EgyptAir ավիաընկերությունը Twitter և Facebook սոցցանցերում իր լոգոտիպի գույնը փոխարինել է սևով, հայտնում է ТАСС-ը:

 

Ավիաընկերությունը ժամանակավորապես իր լոգոյի սովորական սպիտակ ֆոնը փոխել է սգո սևի, իսկ ինքը՝ լոգոտիպը՝ կապույտից՝ սպիտակ: Փոխվել է նաև սոցցանցերում ընկերության էջի վերևում գտնվող նկարը: Այժմ այնտեղ երկնքի սև-սպիտակ լուսանկար է՝ անհետացած MS804 չվերթի համարով:

 

Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:

Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրն էլ AFP-ին հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում։

 

 

EgyptAir ավիաընկերությունը սոցցանցերում փոխել է իր լոգոտիպի գույնը՝ դարձնելով սև