Ֆրանսիայի խանութներ կսկսեն մատակարարել ծխախոտի «չեզոք» տուփեր

17:05 • 20.05.16

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել ծխախոտ արտադրողներին ուղղված նոր պահանջը՝ ծխախոտի տուփերի միասնական դիզայնի մասին, որը ենթադրում է տուփի միանման գույն և չափ, հայտնում է РИА Новости-ն:

 

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը 2015 թվականի ապրիլին քվեարկել է 2016 թվականի մայիսից ծխախոտի միասնական և չեզոք տուփեր սահմանելու մասին օրենքի նախագծի օգտին:

 

Մայիսի 20-ից ծխախոտ արտադրող ընկերություններին արգելվոմ է ֆրանսիական շուկայի համար արտադրել ավանդական՝ տարբեր չափի և գունավոր ծխախոտի տուփեր:

 

Նոր կանոնների համաձայն՝ ծխախոտները պետք է փաթեթավորված լինեն առանց լոգոտիպի ստվարաթղթե տուփի մեջ, որը պետք է լինի մուգ կանաչավուն գույնի։ Միևնույն ժամանակ, տուփի վրա կպահպանվեն առողջության վնասի մասին նախազգուշացումները և ծխելու հետևանքների նկարները:

 

Երբ կսկսվի ծխախոտի նոր տուփերի վաճառքը՝ դեռ չի հաղորդվում: Այժմ վաճառողների մոտ դեռ ժամանակ է մնացել «ավանդական» արտադրանքը սպառելու համար: Նրանք կկարողանան  պահեստներից այդ տուփերը ստանալ մինչև նոյեմբերի 20-ը, իսկ նման ապրանքի սպառման ամբողջական արգելքն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Ֆրանսիայի խանութներ կսկսեն մատակարարել ծխախոտի «չեզոք» տուփեր