ԻՊ-ի զինյալները մահապատժի են ենթարկել 25 «լրտեսի»՝ նրանց մտցնելով ազոտական թթվով տակառների մեջ

09:15 • 20.05.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի Մոսուլ քաղաքում մահապատժի են ենթարկել 25 մարդու՝ նրանց տեղավորելով ազոտական թթվով տակառների մեջ, գրում է Lenta.ru-ն։


Տղամարդկանց կասկածել են Իրաքի կառավարության և երկրի հատուկ ծառայությունների օգտին լրտեսելու համար։ Հաղորդվում է, որ նրանց միմյանց են կապել և իջեցրել են թթվային յուրօրինակ ավազանի մեջ։

 

Մայիսի 12-ին Թուրքիայի հատուկ ծառայություններն Էլազիգ նահանգում հատուկ գործողության ընթացքում ձերբակալել էին ԻՊ-ի պարագլուխներից մեկին։ Ձերբակալվել էր նաև ահաբեկչական կազմակերպության դահիճը, որը մի քանի մահապատիժների էր մասնակցել Սիրիայի տարածքում։
Հատուկ ծառայությունները նաև ծայրահեղականների մեծ քանակությամբ փաստաթղթեր էին առգրավել։

 

Մայիսի 11-ին Իրաքում ահաբեկիչները հաշվեհարդար էին տեսել իրենց նախկին համախոհների հետ՝ նրանց մեղադրելով դասալքության համար։ Ողջ-ողջ թաղվել էր 35 զոհ։ Մայիսի 10-ին զինյալները հրկիզել էին 5 մարդուց բաղկացած իրաքյան մի ընտանիք։

 

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ վերջին շրջանում ԻՊ-ի ահաբեկիչները 4.144 մարդու են մահապատժի ենթարկել։ Նրանցից 2.230-ը քաղաքացիական անձինք են՝ ներառյալ կանայք ու երեխաներ, մոտ 1.100-ը մարտերում գերի ընկած զինվորականներ, ևս 400-ը՝ խմբավորման անդամներ, որոնք սպանվել են տարբեր պատճառներով։

ԻՊ-ի զինյալները մահապատժի են ենթարկել 25 «լրտեսի»՝ նրանց մտցնելով ազոտական թթվով տակառների մեջ