Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել՝ Նեթանյահուի նկատմամբ «վստահության բացակայության պատճառով»

11:55 • 20.05.16

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է հրաժարական տալու մասին այն բանից հետո, երբ իր պաշտոնն առաջարկվել է ռուսախոս խորհրդարանական Ավիգդոր Լիբերմանին, հայտնում է РИА Новости-ն:

 

«Այսօր առավոտյան ես հայտնել եմ վարչապետին, որ վերջին գործողությունների պատճառով և հաշվի առնելով նրա նկատմամբ վստահության բացակայությունը՝ ես դուրս եմ գալիս կառավարությունից ու Քնեսեթից և անորոշ ժամանակով հեռանում եմ քաղաքական կյանքից»,- ասված է նրա հայտարարությունում:

 

 Վարչապետ Բինյամին Նեթանյահուն ավելի վաղ պաշտպանության նախարարի պորտֆելը խոստացել է Լիբերմանին՝ իշխող կոալիցիային նրա «Մեր տուն Իսրայել» կուսակցության միանալու դիմաց: ԶԼՄ-ների տվյալներով՝ Յաալոնին կարող էր առաջարկվել արտգործնախարարի պաշտոնը:

 

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել՝ Նեթանյահուի նկատմամբ «վստահության բացակայության պատճառով»