Ճապոնիան ուսումնառության նպատակով մոտ 150 ուսանող կընդունի Սիրիայից. լրատվամիջոցներ

10:35 • 20.05.16

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել առաջիկա 5 տարիների ընթացքում ուսումնառության նպատակով մինչև 150 ուսանող ընդունել Սիրիայից, այս մասին հայտնում է «Կիոդո» տեղեկատվական գործակալությունը:

 

Նշվում է, որ այդ միջոցառումը կոչված է ընդլայնելու Ճապոնիայի մասնակցությունը Մերձավոր Արևելքում փախստականների խնդիրների լուծման հարցում:
 

Կրթական ծրագրերը կկազմակերպվեն պետական հիմնադրամների, ինչպես նաև համագործակցության նախագծերի օգնությամբ, որոնց իրականացմամբ զբաղված է Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունը:
 

Նախկինում Տոկիոյի դերը կայանում էր միայն Հորդանանին, Լիբիային և Թուրքիային ֆինանսական միջոցներ հատկացնելու մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


 

Ճապոնիան ուսումնառության նպատակով մոտ 150 ուսանող կընդունի Սիրիայից. լրատվամիջոցներ