Իտալուհին տան վերանորոգման ժամանակ թաքստոցից 285 մլն իտալական լիրա է գտել

10:30 • 20.05.16

Ֆլորենցիա քաղաքի բնակչուհի Մաթիլդա Բրեսկիանին իր մորաքրոջ մահից հետո ժառանգել է նրա բնակարանը և որոշել է վերանորոգել ու ավելի ժամանակակից դարձնել այն:



Սակայն ի զարմանս իրեն` վերանորոգման աշխատանքների ընթացքում կինը պատից կախված նկարի հետևում հայտնաբերել է թաքստոց, որում եղել է չհրկիզվող փոքր տուփ: Գլխավոր անակնկալը եղել է դրա մեջ, որում պահվել է 285 մլն իտալական լիրա։


Ապշահար Բրեսկիանին շտապել է բանկ, սակայն դրա աշխատակիցները հիասթափեցրել են կնոջը` ասելով, որ լիրան եվրոյով փոխանակելու հնարավորությունը սպառվել է 2012թ., գրում է italia-ru.com-ը։

 

Այնուամենայնիվ, համառ իտալուհին որոշել է չհանձնվել ու դիմել է փաստաբանների օգնությանը: Վերջիններս պնդում են, որ գումարի փոխանակումը դեռևս հնարավոր է, քանի որ, ըստ իտալական օրենսդրության, լիրան հնարավոր է փոխանակել եվրոյով սեյֆի բացմանը հաջորդած 10 տարվա ընթացքում:



Այժմ փաստաբանները հայց են ներկայացրել Իտալիայի բանկի դեմ ու սպասում են դատավճռին:

 

Իտալուհին տան վերանորոգման ժամանակ թաքստոցից 285 մլն իտալական լիրա է գտել