Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

11:19 • 20.05.16

 

ՀՀ նախագահական նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնականի թվիթերյան գրառումից։  Սարգսյանն ու Մեդվեդևն առանձնազրույց են ունեցել: Քիչ անց ՀՀ Նախագահի աշխատակազմը կհրապարակի հանդիպման մանրամասները:

Հիշեցնենք, որ Մեդվեդևը Հայաստանում է մասնակցելու մայիսի 20-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին