Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ, քննարկվել են ԼՂ հիմնահարցի կարգավորման խնդիրներ

21:06 • 20.05.16

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապրեի բաժինը՞


Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ: Երկուստեք կարևորվել է Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը: Կողմերը միակարծիք են եղել, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության միջնորդական ջանքերի շրջանակներում:

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի հետ, քննարկվել են ԼՂ հիմնահարցի կարգավորման խնդիրներ